Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
![]() Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։ Փաստի առթիվ Բ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ |
Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ երիտասարդ կապիտանը
10311:06«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ
353Երեկ, 17:24Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է
353Երեկ, 16:48Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել
69917.05.2022, 20:42Երկրաշարժ՝ Հայաստանում
75917.05.2022, 17:54Մահվան ելքով ավտովթար՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ
72617.05.2022, 11:48