«Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»». Էդուարդ Շարմազանով
![]() ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաև ադրբեջանական է։ Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար նա օգտագործում է «փաստարկներ», որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել... Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ 2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Ու ադրբեջանցի որևէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում, եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդը՝ բերում է։ Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։ Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։ Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների և փորձանք Հայի համար»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |
«Ալիևը դարձյալ պնդում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. ինչո՞ւ». Սուրեն Սուրենյանց
6700:12Ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Միշել (լուսանկար)
128Երեկ, 22:48«Քո ճղճիմ կյանքն ու ողորմելի գոյատևումն ավելի՞ թանկ է, քան էս ԵՐԿՐԻ գոյությունը». Ճաղարյան
114Երեկ, 22:42Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի վերացվի
182Երեկ, 18:18«Հայկական կողմը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
176Երեկ, 17:24«Կապիտուլյանտներին լսելն անիմաստ է». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 17:12