««Ստի ու մահվան» հեղափոխությունը՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»». Անդրանիկ Թևանյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. ««Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի» Վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ կարող ենք հետևյալ բանաձևումը տալ 2018-ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին․ «Հեղափոխությունն իրենք իրենց գլխին սարքում են վատ կառավարիչները, պլանավորում՝ դրսի ուժերը, իրականացնում՝ ներսի աբիժնիկ-անհայրենիքները, օգտվում՝ տականքները, հետևանքների համար վճարում՝ պետությունն ու ժողովուրդը»։ Կից նկարում Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն են՝ 2018-ի «ստի ու մահվան» հեղափոխությունից հետո։ Բոլթոնը Հայաստանում կոչ արեց «թավշյա» իշխանությանը հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ հանձնել Արցախն Ադրբեջանին, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, մտնել հակառուսական ու հակաիրանական կոալիցիայի մեջ, ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, ավելի կոնկրետ՝ թուրքականով։ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է այդ «կարծրատիպերից»։ Մեկնարկած հայ-թուրք-ադրբեջանական ներկա, իբր, առանց նախապայմանների գործընթացն այդ հրաժարման ծրագրի շրջանակներում է»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |
«Ռուսական այլընտրանքը մեզ համար թուրքական լծի տակ հայտնվելն է». Անդրանիկ Թևանյան
15402:06«Հայաստանի վրա իրական իշխանություն ձեր պաշտելի Պուտինն ունի միայն»․ Թորոս Ալեքսանյան
19201:06«Սերժն ասում էր՝ մի բզբզացեք, հանգչած հրաբուխները...». Արթուր Դանիելյան
24000:30«Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում»․ քաղաքագետ
19700:00«ՀՀ-ում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը Մոսկվան է». Նարինե Մկրտչյան
193Երեկ, 23:36«Եկել եմ ինձ համար մի շատ կարևոր բան ասեմ». Վիլեն Գաբրիելյան
223Երեկ, 23:24