Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է

677
Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 12:06
Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է

2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 25-ին՝ ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: