«Չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչվել»․ Լևոն Զուրաբյան
«Ձեզ գաղտնիք բացեմ՝ Արմեն Սարգսյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելն այցելել էր Կոնգրես։ Եվ առաջին հարցը, որ տվեցի՝ Սահմանադրությունը կարդացե՞լ եք։ Իր պատասխանը հետևյալն էր, այո, լիազորությունները շատ վատն են, բայց կա նաև հեղինակության խնդիր, որը թույլ կտա դուրս գալ դրա սահմաններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Լ․ Զուրաբյանը նաև հավելում է, թե տեքստում Ա․ Սարգսյանի թվարկածներից ոչ մեկը կապ չունի իր հրաժարականի պատճառների հետ։ Լ․ Զուրաբյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած մի քանի մտքերին, մասնավորապես այն հայտարարությանը, թե ՀՀ Ազգային ժողովը 1992թ․ վավերացրել է մի համաձայնագիր, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը, հավանաբար, ԱՊՀ դեկլարացիայի մասին է, որը ստորագրել են 1991թ․ 12 պետություններ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Երբ անդամակցում ես որևէ միջազգային կառույցի, համապատասխան փաստաթղթերում կա տարածքային ամբողջականության հարցը։ Իրականում՝ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ հատուկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ այդ կառույցին անդամակցող երկրները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը»,- մեկնաբանում է ՀԱԿ փոխնախագահը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հնարավոր ճանաչմանը, ապա Լ․ Զուրաբյանն ասում է, թե դա կնշանակի, որ ԼՂՀ-ն կմնա Ադրբեջանի կազմում։ «Սա էապես կթուլացնի ԼՂՀ պայքարը»,- հավելեց նա։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00