Հինգ երկրներ Ուկրաինայից տարհանում են իրենց դիվանագետներին
![]() ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան Ուկրաինայից տարհանում են իրենց դիվանագետներից մի քանիսին և նրանց ընտանիքները։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայում 129 դիվանագիտական առաքելություններից միայն 4 երկիր՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան են Կիևին հայտնել աշխատակիցներին տարհանելու որոշման մասին։ Երեքշաբթի, ավելի ուշ, իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն, իսկ Kyodo գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է նաև իր քաղաքացիներին, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտությունը։ Բոլոր 6 երկրներն էլ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Ուկրաինա մեկնելուց։ Կուլեբան դիվանագետներին տարհանելու այս երկրների որոշումը վաղաժամ է անվանել։ Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան։ հետևանքները։ |
«Բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ»․ Արթուր Խաչատրյան
614:36«Ադրբեջանցին չի բավարարվել «Ռազմավարի պուրակ»-ով»․ Գևորգ Դանիելյան
3414:00«Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»․ Թաթոյան
5312:48«ԿԳԲ-ն մարտի մեջ է նետում իր վերջին պաշարները»․ Տիգրան Խզմալյան
10411:36«Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ»․ Սասուն Քոսյան
9711:12«Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է»․ Ստյոպա Սաֆարյան
10110:48