Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նախագահի աշխատակազմը պատասխանել է «Հետք»-ի հոդվածին

581
Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 19:36
Նախագահի աշխատակազմը պատասխանել է «Հետք»-ի հոդվածին

Նախագահի աշխատակազմը պատասխանել է «Հետք»-ի հոդվածին. «Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը
Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»: