Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ոստիկանությանը վաղօրոք ասեմ, որ ես սրճեփ չեմ գողացել»․ Ռոբերտ Մելքոնյան

625
Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 16:30
«Ոստիկանությանը վաղօրոք ասեմ, որ ես սրճեփ չեմ գողացել»․ Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնդապետ Սայաթ Շիրինյանի դեպքից հետո, ՀՀ ոստիկանությանը վաղօրոք ասեմ, որ ես սրճեփ չեմ գողացել:
Եվ առհասարակ գողություն չեմ արել ու չեմ անի, որովհետև ես նույնպես ոստիկանության իսկական գնդապետ եմ:
Կոչումներս ու պաշտոններս էլ, ի տարբերություն շատերի, ստացել եմ առանց ԽԾԲ-ի:
Պրոֆեսիոնալ եղեք ու ձեր խղճի դեմ բաներ մի արեք:
Միշտ հիշեք, որ կա նաև պատասխան տալու ժամանակը...»։

Աղբյուրը`   Ռոբերտ Մելքոնյան