«Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ». Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հայաստանի նախագահը, պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմություն։ Բայց նա այդպես չի անում, որովհետև պետությունը և այնտեղ ապրող մարդիկ՝ մենք բոլորս, նրա համար երկրորդ սորտի երևույթներ ենք։ Հայաստանի վարչապետը ասուլիս է տալիս, որից պարզ է դառնում, որ Հայաստանը նա պատրաստվում է սարքել Սենթ Քիթս և Նևիսի նման մի բան։ Սա՝ լավագույն դեպքում։ Վարչապետի տեսլականը Հայաստանի մոտակա և երկարաժամկետ ապագայի մասին գտնվում է բացառապես ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում։ Նրա ձևակերպումները ազգային անարժանապատվության և ազգային-պետական անհեռանկարայնության բանաձևեր են։ Հայաստանում ընդդիմադիր համակարգերը գտնվում են զրոյական կառուցվածքային-կազմակերպչական մակարդակում։ Հենց այդ պատճառով էլ չկա հանրային լուրջ պրոցես, և թե´ նախագահի արտագաղթը, թե´ վարչապետի՝ Հայաստանի անարժանապատիվ ու ծայրահեղ վտանգավոր տեսլականի շնորհանդեսն անցնում են հուսահատված անտարբերության մթնոլորտում։ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30