Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների

852
Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ., 11:12
Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների

Ուկրաինական հետախուզությունը միշտ կարևոր դեր է խաղացել արտաքին սպառնալիքներին հակազդելու գործում: Եկել է ժամանակը ոչ միայն զսպման, այլևս հարձակողական գործողություններ իրականացնելու՝ Ուկրաինայի ազգային շահերի պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՀԾ ծառայողների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր մեր պետությունը կանգնած է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների առաջ, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության: Այս վճռորոշ շրջանում չափազանց կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը»,- հավելել է նա: