Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել». վարչապետ

631
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 21:06
«Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել». վարչապետ

«Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականութուն չի ունեցել: Ավելին, 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Դրան հետագայում հղում է արել նաև Սերժ Սարգյսյանը: ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվում: Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը արձանագրել ենք կառավարության ծրագրում: Պետք է խոստովանել որ այդ գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքը»,- Հանրայինի եթերում պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: