Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

692
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 19:06
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ ձյան մեջ։