Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն, եթե ՀՀ-ում բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլը համաշխարհային գերաստղ է». Արտակ Զաքարյան

637
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 14:18
«ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն, եթե ՀՀ-ում բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլը համաշխարհային գերաստղ է». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքվել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:

Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի՝ հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն՝ Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը: Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:

Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան