Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայկական ԶԼՄ-ները հայտնել են ՀՀ նախագահի հավանական թեկնածուների անունները. #Интерфакс

683
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 12:36
Հայկական ԶԼՄ-ները հայտնել են ՀՀ նախագահի հավանական թեկնածուների անունները. #Интерфакс

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են դառնալ ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ, գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին: «Այս պաշտոնի նկատմամբ լուրջ հետաքրքրություն ունի Արարատ Միրզոյանը, իսկ Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ընտրություններին մասնակցելու մասին կխոսի՝ երբ ժամանակը գա»,- գրել է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտնել էր հունվարի 23-ին: