Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լվովյան փողոցում վրաերթի են ենթարկել 24-ամյա երիտասարդի

530
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 19:54
Լվովյան փողոցում վրաերթի են ենթարկել 24-ամյա երիտասարդի

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ 83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: