Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում

231
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 16:24
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում

Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մանրամասները՝ քիչ ուշ: