Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լարված իրավիճակ` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում

323
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 16:18
Լարված իրավիճակ` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը: Նրանց խոսքով՝ մինչև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»,- ասում են գյուղացիները: Ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները: