Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Շյոնբախը հրաժարական է տվել` Ղրիմի վերաբերյալ սկանդալային հայտարարությունից հետո

1949
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 10:30
Շյոնբախը հրաժարական է տվել` Ղրիմի վերաբերյալ սկանդալային հայտարարությունից հետո

Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը հրաժարական է տվել՝ Ղրիմի վերաբերյալ իր հայտարարության պատճառով առաջացած սկանդալից հետո։ ԳԴՀ ՊՆ-ն ընդունել է նրա հրաժարականը:

Հիշեցնենք՝ Շյոնբախն ասել էր, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, փոխանցում է Bild-ը: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոխծովակալի կարծիքը չի արտահայտում գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը: