Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.

Ռոմանոսը պատժել է Պալաչին. «Հրապարակ»

170
Շաբաթ, 22 հունվարի, 2022 թ., 10:48
Ռոմանոսը պատժել է Պալաչին. «Հրապարակ»

«Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երևան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։

Գրել էինք, որ Աբովյանում ՏԻՄ ընտրություններից և ՔՊ-ի պարտությունից հետո «ռազբորկաներ» են սկսվել՝ Պալաչը, որը հավակնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնին, ձախողման համար մեղադրել է Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ սխալ էին Պաշի թեկնածությունն առաջադրելը և մարզում ֆեոդալական կարգեր հաստատելու փորձերը։

Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։