Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.

«Այսօր հայկական ազգային էլիտան գրանցեց փոքրիկ հաղթանակ»․ քաղաքագետ

202
Շաբաթ, 22 հունվարի, 2022 թ., 00:12
«Այսօր հայկական ազգային էլիտան գրանցեց փոքրիկ հաղթանակ»․ քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Էլիտան առաջին հերթին էլիտա է նրանով, որ կարողանում է թելադրել իր նարատիվային և դիսկուրսիվ համակարգը։ Էլիտան սոսկական մեծամասնությունը չէ, հակառակը։ Հավաքական «սորոսը» տասնամյակներ շարունակ հենց էլիտայաբուծությամբ ու նրանց նարատիվներով զինելով է զբաղվել (հավաքականորեն՝ «թուրքը, որ փրկեց իմ պապի գենդերային ինքնությունը»)։

Այսօր հայկական ազգային էլիտան գրանցեց փոքրիկ հաղթանակ․ ԱԺ-ում կարծես թե առաջին անգամ բառացիորեն հնչեց այն միտքը, որ ՀՀ իշխանությունները կոլաբորացիոնիստ են, հետևաբար՝ երկիրը՝ օկուպացված»։

Աղբյուրը`   էդգար Էլբակյան