Նիկոլ Փաշինյանն Արդարադատության փոխնախարար է նշանակել
![]() ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։ 2015 թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ։ 2016 թ. ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող։ 2016 թ. հունվարից-հունիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական։ 2016-2019թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ) 2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)»։ 2017թ. մինչ այժմ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ։ 2018 թ. Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ / «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)։ 2019 թ. ապրիլից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ։ 2019 թ. ապրիլից-նոյեմբեր ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ։ 2019 թ. նոյեմբերից մինչ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և 2020 թ. հուլիս քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ։ 2020 թ. հուլիսից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։ Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարություն |
Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
8719:42ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
8218:42«Հնչել են քննարկումների հետ կապ չունեցող մեկնաբանություններ». Փաշինյանը՝ Բլինքենին
8118:36Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին
8918:24Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
13614:36ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
17211:06