Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվել են

261
Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 21:18
Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվել են

Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այսօր ստուգայցեր իրականացրեցին առևտրի օբյեկտներում, որի արդյունքում որոշ օրինազանց տնտեսվարողներ տուգանվեցին:
Հիշեցնում ենք՝ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների»: