«Նույնականացրե՛ք Շեխեր գյուղի 2 քաղաքացու աճյունները և տվե՛ք հարազատներին». Է. Բաղդասարյան
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Արդեն կարողացել ենք պարզել, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են մորգերից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են: Չնայած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ նշված է, որ Հմայակ Միրզոյանի դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել դիակը, և չի եղել նույնականացում: Արարատ Ղուլյանի մորից երկու անգամ ԴՆԹ-ի համար արյուն են վերցրել: Մի անգամ արյուն են վերցրել Հմայակ Միրզոյանի դուստրերից մեկից: Նրանց որևէ մեկը դրանից հետո որևէ բան չի ասել: Չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունը, Քննչական կոմիտեն կորցրե՞լ են թղթերը, պատասխանները ինչ-որ տե՞ղ են դրել: Պետական կառույցներն ինչու են այդպես աշխատում, որոնք են պատճառները: Եվ անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում: Ես համոզված եմ, որ նման բազմաթիվ պատմություններ կան անհետ կորածների մասով: Ու չգիտենք՝ ինչ անել, այդ թղթերը հասանելի չեն, այդ կառույցներ հնարավոր չէ մտնել՝ պարզելու, թե որ մորգում են այդ երկու խաղաղ բնակիչների աճյունները: Նայե՛ք այդ մարդկանց գործերը, ստուգե՛ք տվյալները, նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին հուղարկավորելու համար»: Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00