Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանում որոշումներն ընդունում են ոտքի վրա, ձեռի հետ». Սեյրան Օհանյան

722
Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 12:30
«Հայաստանում որոշումներն ընդունում են ոտքի վրա, ձեռի հետ». Սեյրան Օհանյան

«Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում որոշումներն ընդունում են ոտքի վրա, ձեռի հետ՝ առանց իրադրությունը, հակառակորդի հնարավորությունները, մարտահրավերներն ու ռիսկերը լիարժեք գնահատելու»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման առաջարկին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, որտե՞ղ՝ ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխճվել է: Հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»,- հավելեց նախկին նախարարը: