Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
«Միմյանց ինչ֊որ բան համոզելու համար չի կարելի զիջել ազգային ու պետական շահը». Տարոն Սիմոնյան
11602:06«Ինչո՞ւ մեծ շուքով միացաք Կրոնական ազատության միջազգային դաշինքին». Գևորգ Դանիելյան
149Երեկ, 23:48«Ուկրաինայում պայթել է «Բայրակթարի»՝ մեր ԲՈՒԹ գեներալների կողմից ստեղծված իմիջը». Վահրամ Մարտիրոսյան
209Երեկ, 23:18Արաբկիրում մեկ օր ջուր չի լինելու
173Երեկ, 23:06«Անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, օդում ճանկի «Բայրաքթար»». Վրթանեսյան
189Երեկ, 22:54Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Շվեյցարիայից (լուսանկար)
208Երեկ, 22:42