Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ»-ի փայատեր. «Հրապարակ»

249
Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 09:30
Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ»-ի փայատեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, մեր տեղեկություններով, փետրվարից կվերսկսի աշխատանքը։ Հեռուստաընկերության կորիզը մնացել է, և եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։ Սակայն սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաև քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում և հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Սեփականատերերի կազմում փոփոխությունը, անշուշտ, որոշակիորեն կազդի նաև եթերի որակի ու բովանդակության վրա»:

Մանրամասները՝ թերթի համարում: