Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի և մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, և երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել: Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, քանի որ առաջին նիստին քննվելու էր կալանավորված նախկին պաշտոնյաների խափանման միջոցի հարցը: Ինչևէ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանը ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին և իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ և հրաժարվում եմ ցուցմունք տալ»: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես՝ ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Մանրամասները՝ թերթի համարում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54