«Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում. «Ժողովուրդ»
![]() ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Ռ. Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել: «Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետև ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում»,- նշեց նա: Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդյոք, լակոնիկ պատասխանեց՝ այո: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Արդեն Երևանում. է՞ս էիք ուզում». Երկանյան
82Երեկ, 23:23«Երևանի անորոշ անդրադարձը նպաստում է Ադրբեջանի դիվանագիտական մարտավարության արդյունավետությանը». Նավասարդյան
79Երեկ, 22:12«Տեմպը պահել, ճնշումն ավելացնել». առավոտյան 08:00-ից՝ անհնազանդության ակցիաներ
103Երեկ, 21:18«Ով որ այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա, նպաստում է, որ կորցնենք Արցախը». Սաղաթելյան
102Երեկ, 21:00«Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն. չեք հաջողելու». Րաֆֆի Հովհաննիսյան
105Երեկ, 20:48Լևոն Մկրտչյանը՝ Բերձորի ՀԷԿ-ն ադրբեջանցիներին վաճառելու մեղադրանքների մասին
147Երեկ, 20:36