«Վարչապետն իր ենթակայության տակ չգտնվող պաշտոնյային կարող է բանավոր հանձնարարություննե՞ր տալ»․ Բ․ Նավասարդյան
321
Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 00:12
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, մեզ ինչի՞ն են ուզում սովորեցնել՝ որ վարչապետը՝ ցանկացած, այդ թվում իր ենթակայության տակ չգտնվող պաշտոնյային կարող է բանավոր հանձնարարություններ տալ, որոնք որևէ կերպ չեն բխում վերջինիս օրինական լիազորությունների՞ց։ Ասենք, վճռաբեկի դատավորին ուղարկի գազի գնի շուրջ պայմանավորվելո՞ւ... Եվ նույն օրը Դոնտի բանաձևի կիրառման նրբությունների մասին խորիմաստ քննարկումներ ընթանան ԱԺ-ում ... Սրանից հետո օրինապաշտ քաղաքացինե՞ր ենք ուզում ունենալ երկրում։ Գոնե ուշացումով, գիտակցելով հնարավոր անախորժությունների ռիսկը, պաշտոնական կարգավիճակ տան Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցչին»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48