Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.

«Այնքան պրիմիտիվ եք, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք՝ «Օմիկրոն»-ը գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ»․ Գ․ Նազարյան

605
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 14:30
«Այնքան պրիմիտիվ եք, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք՝ «Օմիկրոն»-ը գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ»․ Գ․ Նազարյան

«Դուք հրապարակում եք թվեր, որ 1.5 միլիոն մարդուց ավելի պատվաստվել են ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում: Այդ թվերն էլ անհասկանալի են, դուք նկատի ունեք ՀՀ քաղաքացիների՞ն, թե՞ էն իրանցիներին ու չինացիներին, որոնք պատվաստվել են Հայաստանում: Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են, միաժամանակ նշում եք, որ հետո շատ մարդիկ տրանսպորտոմ իրար գրկած պետք է երթևեկեն»,- այսօր Աժ ամբիոնից անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին և օրերս ուժի մեջ մտնող սահմանափակումներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Այսինքն՝ դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եք հնարավորին չափ շատ մարդու պատվաստել: Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք՝ ահա, «Օմիկրոն»-ը գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ: Լավ էլի»,- նշեց նա։