«Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի դժգոհությունը, կա՛մ միջնորդական առաքելություն է իրականացնում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուկրաինա այցելելուց հետո Ալիևը զանգահարում է ՌԴ նախագահ Պուտինին և հեռախոսազրույց ունենում նրա հետ: Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի հնարավոր դժգոհությունը, կա՛մ պարզապես իրականացնում է միջնորդական առաքելություն: Երկրորդ դեպքում մեծ է հավանականությունը, որ նա իրականում միջնորդ է Էրդողանի և Պուտինի միջև՝ ուկրաինական հարցում: Հատկանշական է, որ Պուտին-Ալիև խոսակցության ֆոնին Էրդողանի խորհրդական Քալընը հայտարարում է, թե Պուտինին ու Զելենսկուն Էրդողանը հրավիրել է Թուրքիա հանդիպման: Սրան զուգահեռ տեղի է ունենում Բլինքեն-Լավրով հեռախոսազրույց, իսկ ԱՄՆ նախագահի խոսնակը հայտարարում է, որ այժմ այն փուլում են, երբ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: Բլինքենն ու Լավրովը պայմանավորվում են այս շաբաթ հանդիպել Ժնևում, համարելով, որ «ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպումը»: Արդյո՞ք դա կարող է նշանակել, որ Ժնևում քննարկվելու են դետալային փաստաթղթեր, ինչի համար էլ «ավելի լավ» է դեմ առ դեմը: Այս իրավիճակում, իհարկե, Ալիևն ունի այլ մտահոգություն և Պուտինի հետ շփումներն անկասկած ունեն նաև Թուրքիայից անկախ նպատակ: Եթե ԱՄՆ ու Ռուսաստանը որևէ շոշափելի բան համաձայնեցնեն, Թուրքիան որոշակիորեն կմնա խաղից դուրս: Ալիևը պետք է հոգ տանի իր մասին և դրա համար է Պուտինի հետ զրույցում Ղազախստանի թեմայով «երկուստեք գոհունակություն հայտնում, որ իրավիճակը հաջողվեց կայունացնել ՀԱՊԿ միջամտությամբ»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48