Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի հարաբերությունների հրապարակային պարզումը մտահոգիչ է». Դանիել Իոաննիսյան

302
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 10:42
«Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի հարաբերությունների հրապարակային պարզումը մտահոգիչ է». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այսօր տարածած հայտարարության մեջ, ըստ էության, ասվում է, որ գլխավոր դատախազն ապօրինի որոշում է կայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով:

Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի՝ այսօրվանից արդեն հրապարակային հարաբերությունների պարզումը բավականին մտահոգիչ է: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն Վլադիմիր Գասպարյանի գործն է: Կան մի շարք կոռուպցիոն գործեր, որոնք որոշակի փակուղում են հայտնվել: Եվ այդ քրեական գործերի զգալի մասն այդտեղ է հայտնվել քննության որոշակի փուլում դատաիրավական համակարգի այս կամ այն օղակի կայացրած վիճելի որոշումների արդյունքում:

Այս ֆոնին առավել արդիական է դառնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը, որով նախատեսվում է որոշակի անկախության տալ Դատախազության՝ կոռուպցիոն գործերի հսկողությունն իրականացնող ստորաբաժանմանը և շատ լուրջ չափորոշիչներով (և մրցույթով) ընտրել այդ ստորաբաժանման դատախազներին:

Կարծում եմ, որ այս տխուր իրավիճակն առիթ է ստեղծում, որ լրջորեն քննարկենք Դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության հսկողության առանձին կարգավորումների ներդրման կարիքը»: