Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ
![]() Հունվարի 18-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Վերին Ախտա» հացատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1983 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակինշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Օ․Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: |
Ռադան երկարաձգեց Ուկրաինայում ռազմական դրությունը
361Երեկ, 17:30Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
61221.05.2022, 20:48Հակառակորդը կրակ է բացել․ մեկ զինծառայող վիրավորվել է
64721.05.2022, 19:30Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
87320.05.2022, 18:12Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ երիտասարդ կապիտանը
114019.05.2022, 11:06«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ
80918.05.2022, 17:24