«Սա չի կարող խնդրահարույց չհամարվել». Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Ռուբինյանը տվյալ պահի համար բավականին հանգամանալից և կառուցողական պատասխաններ տվեց իր՝ որպես Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցչի, գործունեության վերաբերյալ։ Սակայն նորից շրջանցվեց միգուցե ոչ ամենաէական հարցը՝ ներկայացուցչի կարգավիճակի հետ կապված։ Համապատասխան առաքելությունը դրվել է ԱԺ փախխոսնակ Ռուբինյանի վրա ՀՀ վարչապետի կողմից, և այն իրացման համար ծախսերը կատարվել են խորհդարանի բյուջեից։ Հստակեցնենք՝ բանակցություններում Ռուբինյանը ներկայացնում է կառավարությունը, այլ ոչ թե՝ ԱԺ-ն, թեև շարունակում է կատարել իր՝ որպես փոխխոսնակի բոլոր գործառույթները։ Ստացվում է, որ գործադիր իշխանության ղեկավարը տնօրինում է խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի միջոցները և դրա ղեկավարներից մեկի աշխատանքային ժամանակը։ Սա չի կարող խնդրահարույց չհամարվել պետության ինստիտուցիոնալ կառուցվածքի, իշխանության թևերի տարաբաժանման առումով, եթե, իհարկե, շարունակում ենք հաշվի նստել ժողովրդավարության և պատշաճ կառավարման միջազգային ստանդարտների հետ։ Եվ կարծում եմ՝ այնպիսի կարևոր գործընթացում, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ոչ էական «մանրուքներ» չեն կարող լինել։ Ներողություն եմ խնդրում, եթե ձանձրացրեցի ՀՀ ներկայացուցչի կարգավիճակի վերաբերյալ իմ գրառումներով։ Պարզապես, երբ բանակցությունները նոր են սկսվել և դրանց ընթացքը, բացի ընդհանուր առարկայից, բովանդակային քննարկման սնունդ դեռ չեն տալիս, և խնդրի «ինստիտուցիոնալ» բաղադրիչի վրա կենտրոնանալը չի շեղում այլ սկզբունքային թեմաներից»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48