«Եթե Ալիևը կարողանա Պուտինի հանձնարարականը կյանքի կոչել, մեզ վատ օրեր են սպասվելու»․ Թ․ Ալեքսանյան
Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջը ի՞նչ կարծիք ունեն մեր «քաղաքագետները» Ալիևի՝ Կիև կատարած այցի հետ կապված (թե՞ դեռ մոսկովյան կուրատորները իրենց չեն ասել, թե ինչ կարծիք պիտի ունենան): Նա, այսինքն Ալիևը, լքո՞ւմ է Պուտինին ու նոր տերերի է երդում տալիս, թե նրան Պուտինը Կիև ուղարկեց՝ որպես բանագնաց, որ Զելենսկուն համոզի, որպեսզի վերջինս անի այնպես, որ Արևմուտքը Պուտինին ոչնչացնելու որոշումը չեղարկի. դե բնական է, դրա դիմաց ստանալով շատ լուրջ զիջումներ Ռուսաստանից (ի նկատի ունեմ՝ Ուկրաինան ու Զելենսկին մասնավորապես): Ու եթե այդպես է, և Ալիևը կարողանա Պուտինի այդ հանձնարարականը կյանքի կոչել, ուրեմն մեզ շատ վատ օրեր են սպասվելու, քանի որ դրա դիմաց նա Պուտինից ոչ միայն Զանգեզուրի միջանցք է պահանջելու և ստանալու, այլ ուրիշ բաներ նույնպես, որոնք բնականաբար մեզ և մեր երկրին են վերաբերվելու»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00