Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռուսաստանն ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեպքում». Պեսկով

1068
Կիրակի, 16 հունվարի, 2022 թ., 21:00
«Ռուսաստանն ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեպքում». Պեսկով

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում ռազմական գործողությամբ, սակայն ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն ստիպված է արձագանքել և «նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասել է Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։