Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

Արմեն Աշոտյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

545
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 21:24
Արմեն Աշոտյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի արձագանք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը և հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետականի մասով հայտնում եմ հետևյալը.
1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։
2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը։
3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ և անհարկի համեստություն է անում»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան