Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

«Արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով». Զաքարիա Ծայրագույն վարդապետ

388
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 19:32
«Արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով». Զաքարիա Ծայրագույն վարդապետ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մասին հայտարարությանը։

«Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։ Դրա փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով։ Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում ԳԼԽԱՎՈՐԸ երկրորդականից զանազանել»,- «Ֆեյսբուք»-ում գրել է վարդապետը։