Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին. ԱԻՊԾ

255
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 14:18
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին. ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին:
«ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։
Միաժամանակ տեղեկացնենք, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է տեքստում:

Աղբյուրը`   ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ