Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը». Խավիեր Կոլոմինա

2354
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 12:12
«ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը». Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան էջում անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երեկվա հանդիպմանը. «ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը և աջակցում հարաբերությունների կարգավորմանը: Այն կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում»,- գրել է իսպանացի դիվանագետը: