Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Թուրքերը նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը». Արա Պապյան

259
Շաբաթ, 15 հունվարի, 2022 թ., 10:42
«Թուրքերը նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը». Արա Պապյան

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ արդեն մեր երկրորդ բանավեճն է, երբ պրն Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ Ցյուրիխի արձանագրությունների մեջ սահմանների վերաբերյալ չկա «վերահաստատել» (reconfirming) բառը, ապա հրապարկում եմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության 3-րդ պարբերությունը, որը հստակ արձանագրում է հետևյալը. «Վերահաստատելով նրանց հանձնառությունը, իրենց երկկողմ և բազմակողմ հարաբերություններում, հարգել և երաշխավորել հարգանքը հավասարության.... տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխելիության սկզբունքների նկատմամբ»:
Ակնհայտ է, որ ՎԵՐԱհաստատել «տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխելիությունը» ասելով՝ թուրքերը նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Հատկապես, երբ դրա մասին Թուրքիայի խորհրդարանում միանշանակորեն հայտարաարել է այդ ժամանակվա Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուն՝ 2009թ. հոկտեմբերի 21-ին»:

Աղբյուրը`   Արա Պապյան