Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

«Տոմսերը վաճառում են միայն այն ժամանակ, երբ «Գազել»-ը ժամանում է ավտոկայան». Գարեգին Միսկարյան

190
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 16:54
«Տոմսերը վաճառում են միայն այն ժամանակ, երբ «Գազել»-ը ժամանում է ավտոկայան». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան-Վանաձոր երթուղային գազանի («Գազել»-ի) գինը նախկին 1200-1500 դրամի փոխարեն 800 դրամ է։ Թվում է, թե լավ նորություն է։ Բայց... «Համակարգումը»՝ քարի դար...

Տոմսերը վաճառվում են միայն այն ժամանակ, երբ «Գազել»-ը ժամանել է ավտոկայան։ Շուտ, նախօրոք չես կարող առնել, էլ չեմ ասում՝ չես կարող առնել առցանց, էլ չեմ ասում, որ անկանխիկի մասին խոսելը Մարս թռչելու հավասար երազանք է ապագա ուղևորի համար։ «Գազել»-ն էլ, դե «Գազել» է, պատկերացրեք։ Սահուն քայլերով գնում ենք դեպի ԽՍՀՄ-2 և ինչպես երևում է, ինչպես քրիստոնեությունն ենք առաջինն ընդունել, էդպես էս ցարական կարգերն ենք առաջինն ընդունում»։