Երևան`   -9 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.

Արցախցին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում. ԱՀ ԱԱԾ

216
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 16:36
Արցախցին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ

Այսօր՝ ժամը 15։30-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»: