Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բառացիորեն երեկ իմ հայ գործընկերոջ հետ այդ թեմայով էի շփվում». Լավրով

941
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 15:12
«Բառացիորեն երեկ իմ հայ գործընկերոջ հետ այդ թեմայով էի շփվում». Լավրով

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցին. «Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս շուտ անցնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը։ Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին, դա զուտ երկկողմ հարց է»,- ասել է Լավրովը՝ հավելելով. «Բառացիորեն երեկ իմ հայ գործընկերոջ հետ այդ թեմայով էի շփվում: Կողմերի կողմից կան համապատասխան առաջարկներ, պայմաններ, որոնք այժմ քննարկվում են։ Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռևս մնում են չհամաձայնեցված»:

«Բառացիորեն երեկ իմ հայ գործընկերոջ հետ այդ թեմայով էի շփվում». Լավրով