Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

«Որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան, խաչատուր սուքիասյանի ավիաընկերության բաժնետոմսերը, կկահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին կօգնեն». Աշոտ Անդրեասյան

202
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 16:12
«Որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան, խաչատուր սուքիասյանի ավիաընկերության բաժնետոմսերը, կկահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին կօգնեն». Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսվեց անմակարդակ իշխանության իրենց մակարդակի ֆեյքային վայնասունը Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ լինելով առաջին քրիստոնեություն ընդունած երկիրն աշխարհում և գտնվելով այսչափ ծանր վիճակում պետք է ապավինել Աստծո ողորմությանը և կարևորագույն նպատակ կա մոտ ապագայում՝ ՀՀ-ում տեղադրել Հիսուսի արձանը, որն ամենաբարձրը կլինի աշխարհում։

Ծեծված և սրտխառնոց առաջացնող սրբապիղծ գրառումները հերթ չեն տալիս մեկը մյուսին. «Էդ արձանի տեղը զինվորներին օգնեք», «սահմանը կահավորեք», «անօթևաններին ուղղեք էդ գումարը», «է՞դ ա մեր երկրի առաջնային խնդիրը» և այլն։

Ամեն մի սրբապիղծի առանձին չեմ պատրաստվում պատասխանել կամ ինչ-որ բան բացատրել, ուղղակի կարճ կանդրադառնամ նման բաներ գրողներին, որ ալեն սիմոնյանից խլեն 200.000 դոլար արժողությամբ մեքենան, որը գնվել է պետության հաշվին, աննա հակոբյանի հիմնադրամի գումարները, խաչատուր սուքիասյանի նոր ավիաընկերության բաժնետոմսերը, որը ուղիղ չվերթներ է իրականացնում Ստամբուլ, և կահավորեն թե՛ սահմանը, թե՛ զինվորներին օգնեն, թե՛ անօթևաններին։

Մնում էր գրեիք՝ գնացեք սահմանը պահեք։

Ի գիտություն բոլորի՝ նշեմ, որ Գագիկ Ծառուկյանը պատերազմի ժամանակ միակ մարդն էր, ով, կալանավորված լինելով, մեծ օգնություն ցուցաբերեց Արցախին, իսկ այս նախաձեռնությունը պատկանում է բացառապես Ծառուկյանների ընտանիքին և կյանքի է կոչվելու բացառապես Ծառուկյանների ֆինանսական միջոցներով։ Չստացվեց Ձեր անաստված քայլը։ Աստված պահապան Հայ ազգին»։

Աղբյուրը`   Աշոտ Անդրեասյան