Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Կատարվում է այն, ինչ նախօրոք պլանավորված էր». Տիգրան Արզաքանցյան

179
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 15:06
«Կատարվում է այն, ինչ նախօրոք պլանավորված էր». Տիգրան Արզաքանցյան

«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս լավ գիտենք՝ արտախորհրդարանական ընտրություններն ինչպես սկսվեցին և ինչպես վերջացան և ինչ է հիմա կատարվում: Կատարվում է այն, ինչ նախօրոք պլանավորված էր: Հին իշխանությունը նորից մտավ խորհրդարան, գործողը դեռ գործում է, ոչ մի փոփոխություն չկա երեք ամսվա ընթացքում, ավելի վատն է գնում: Թշնամին լկտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է: Մեր ժողովրդին նույնպես գերի է վերցնում, մեր տղաները զոհվում են թեև պատերազմը վերջացել է: Թշնամին ինչ ուզում անում է, մենք աչքերս փակում ենք ջայլամի պես, թե ոչ մի բան չի տիրում մեր երկրում։ Մենք պետք է սկսենք գործել՝ կա՛մ այսօր, կա՛մ երբեք»։