Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Ամեն խաղներս խաղացինք, մնաց՝ սարի սմբուլը». Վահե Լոռենց

169
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 13:24
«Ամեն խաղներս խաղացինք, մնաց՝ սարի սմբուլը». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կկառուցվի Հիսուսի մեծ արձան։ Մրցույթ է հայտարարվել։ Էստեղ են ասել՝ ամեն խաղներս խաղացինք, մնաց՝ սարի սմբուլը․․․

Հայաստանում հազարավոր եկեղեցիների, մատուռների, խաչերի կողքին քանի՞ արձան կա նվիրված Հայկ Նահապետին, հայոց արքաներին։ Քանի՞․․․ Գիտեմ՝ կարող եք առարկել, թե նա կառուցում է այն, ինչ ցանկանում է․․․ Բայց․․․ մեզ արժեքներ են պետք, ազգայի՛ն արժեքներ, ոչ թե կրոնական․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց