Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.

«IDBank-ում շատ թյուր պատկերացումներ ունեն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ». Սամվել Մարտիրոսյան

186
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 13:06
«IDBank-ում շատ թյուր պատկերացումներ ունեն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հղումով հետաքրքիր քննարկում ա ծավալվել։ Ու պետք է ասեմ, որ IDBank-ում շատ թյուր պատկերացումներ ունեն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ (եթե դա Ֆեյսբուքի էջի վարողի կարծիքը չէ, իհարկե)։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վկա, որ օրենքը հենց մշակողի վրա է պատասխանատվության բեռի մասը դնում այս հարցում։ Քանի որ շատ դեպքերում անհատը պարզապես հնարավորութուն չունի իր անձնական տվյալները պաշտպանելու։ Սա էլ օրենքը, ու միջի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը»: