Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.

«Ռազմավարական հարցերը լուծվում են ամերիկա-ռուսական տիրույթում». Հ. Բադալյան

182
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 17:18
«Ռազմավարական հարցերը լուծվում են ամերիկա-ռուսական տիրույթում». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեծապես հավանական է, որ ՀԱՊԿ խաղաղապահ «ակցիայի» նպատակը Ղազախստան ռուսական մոբիլ խմբեր գործուղելն էր, որպես այսպես ասած ծածկոց, խողովակ, ինչն անելուց հետո ՀԱՊԿ դուրս է գալիս Ղազախստանից: Այդ երկրում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիմակայությունը անշուշտ մտնում է նոր փուլ, որը դարձյալ մեծ հավանականությամբ կարող է ավարտվել տակտիկական նոր փոխհամաձայնությամբ:
Ռազմավարական հարցերը լուծվում են ամերիկա-ռուսական տիրույթում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան