Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային՝ էսկալացիայի դեպքում». Սթոլթենբերգ

2099
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 11:30
«ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային՝ էսկալացիայի դեպքում». Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ դաշինքը պատրաստ է աջակցել Ուկրաինային էսկալացիայի դեպքում, թեպետ դաշինքի պարտավորությունները վերաբերում են միայն իր անդամ-երկրների պաշտպանությանը, փոխանցում է РИА Новости-ն: «Ուկրաինան շատ արժեքավոր գործընկեր է. մենք օգնում ենք այդ երկրին ինքնապաշտպանության հիմնարար իրավունքով, բայց Կիևը ՆԱՏՕ-ի դաշնակից չէ: Բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը վերաբերում է միայն դաշնակիցներին»,- հավելել է նա: